Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նրա ին­չի՞ն է պետք քա­ղա­քա­կան ու­ժը

Նրա ին­չի՞ն է պետք քա­ղա­քա­կան ու­ժը
11.10.2019 | 01:08
Այս իշ­խա­նու­թյան սի­րե­լի գոր­ծա­րար­նե­րից մե­կը՝ Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նը, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, փոր­ձում է քա­ղա­քա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վել։ Ա­սում են` նա հաս­տա­տա­պես ո­րո­շել է որևէ կու­սակ­ցու­թյան թի­կուն­քում կանգ­նել, հզո­րաց­նել և ստեղ­ծել իշ­խա­նու­թյա­նը իբր հա­կակշ­ռող ուժ։ Ա­վե­լին, խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ նա դաշ­տում գոր­ծող կու­սակ­ցու­թյուն­նե­րից մեկն է փոր­ձում «սե­փա­կա­նաշ­նոր­հել» ու զբաղ­վել դրա ակ­տիվ լոբ­բին­գով։
Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում նո­րու­թյուն չէ, որ գոր­ծա­րար­նե­րը փոր­ձում են կու­սակ­ցու­թյուն ստեղ­ծել և այն ի­րենց տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար հե­նա­րան դարձ­նել։ Բայց նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նը ոչ թե ան­ձամբ է ու­զում ղե­կա­վա­րել այդ ու­ժը (հա­մե­նայն դեպս ա­ռայժմ), այլ ստ­վե­րա­յին։ Պար­զա­պես հարց է ա­ռա­ջա­նում, թե այս իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նի ին­չի՞ն է պետք քա­ղա­քա­կան ու­ժը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ